Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիայում հարձակման համար ահաբեկիչների քիմիական նյութերի տեսանյութը հայտնվել է համացանցում

Սիրիայում հարձակման համար ահաբեկիչների քիմիական նյութերի տեսանյութը հայտնվել է համացանցում
08.03.2020 | 21:41

Սիրիայի զինված ուժերը տեսանյութ են հրապարակել՝ ցուցադրելով քիմիական թունավոր նյութերը, որ ահաբեկիչները ցանկանում էին օգտագործել Իդլիբի շրջանի Սադրակ քաղաքի վրա հարձակվելու համար: Զինծառայողները գտել են արտահոսող հեղուկով տարա և քիմիական պաշտպանության էլէմենտներ, ինչը վկայում է ահաբեկիչների կողմից սադրանքներ հրահրելու փորձի մասին: Ըստ սիրիական բանակի սպայի, նախնական վերլուծության արդյունքների համաձայն, տանկերներում քլոր է եղել: Սակրավորները հայտնաբերել և չեզոքացրել են լարերով միացած պայթուցիկ սարքը: Մարտի 4-ին Հաշտեցման կենտրոնից հայտարարել էին, որ 15 ահաբեկիչներ փորձել են պայթեցնել մեծ քանակի զինամթերք՝ թունավոր քիմիական նյութեր պարունակող տարաների հետ միասին: Քիմիական նյութերի հետ վարվելու հմտությունների բացակայության պատճառով զինյալները խախտել են դրանցից մեկի պահպանման պայմանները՝ թույլ տալով արտահոսք: Ահաբեկիչներն իրենք են ստացել ծանր քիմիական թունավորումներ ՝ չկարողանալով իրականացնել ծրագրած պայթյունը:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ