Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցում այցելել է բռնությունից տուժած 13-ամյա աղջկան

Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցում այցելել է բռնությունից տուժած 13-ամյա աղջկան
08.03.2020 | 21:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ին այցելել է Գյումրիում բռնությունից տուժած 13-ամյա Նազելի Խաչատրյանին։ Ֆեյսբուքում նա գրել է. «Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ