Վրաստանում մարտի 8-ի դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 13 մարդու մոտ, որ գտնվում են Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոցում։ Մեկ օրում հայտնաբերվել է վարակման նոր դեպք։ Վրաստանում մեկ վարակվածի մոտ սկսել է զարգանալ երկկողմանի թոքաբորբ: Իրանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 49 մարդ, որ զոհերի ամենամեծ ցուցանիշն է, փետրվարի 19-ից մահացել է 194 մարդ, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը։ Նրա խոսքով՝ վերջին երկու օրերին նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի «համեմատական նվազում»։ Եթե մարտի 6-ին Իրանը գրանցել է վարակման դեպքերի 1234-ով ավելացման ռեկորդային ցուցանիշ, վերջին օրում գրանցվել է 743 նոր դեպք։ Այդ տվյալները հաշվի առնելով՝ Իրանում վարակումների ընդհանուր կազմել է 6 566, 2134 մարդ առողջացել է։ «Մեկ օրում մենք ստացել ենք 49 մահվան դեպքի մասին հաղորդում, ներկայիս դրությամբ, զոհվել են առնվազն 194 հայրենակիցներ»,- հայտնել է Ջահանպուրը։ Նա նկատել է, որ մեկ օրում մահերի ամենամեծ թիվը եղել է 21-ը։ Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի բոլոր նահանգներում։ Դեպքերի թվով առաջինը Թեհրանն է (1705 վարակում), որին հաղորդում են Ղոմը (685), Մազանդարանը (620) և Սպահանը (564).
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 դեպք, Թուրքիայում պաշտոնապես նման դեպքեր չեն գրանցվել, Ռուսաստանում հայտնաբերվել է 15 դեպք, 3՝ մարտի 8-ին։ Հայաստանում մարտի 1-ին գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու միակ դեպքը։
Մարտի 8-ի դրությամբ, 107 երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարկվելու 107 352 դեպք, բուժվել է 60 558 մարդ, մահացել՝ 3 646-ը։