Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հանուն կանանց հավասար իրավունքների ակցիաները Բիշքեկում և Բաքվում ավարտվել են բախումներով

Հանուն կանանց հավասար իրավունքների ակցիաները Բիշքեկում և Բաքվում ավարտվել են բախումներով
09.03.2020 | 12:44

Երեկ աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ են անցկացվել հանուն կանանց հավասար իրավունքների: Բիշքեկում և Բաքվում ավարտվել են բախումներով:


Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մի խումբ տղամարդիկ փայտերով հարձակվել են կանանց երթի մասնակիցների վրա, ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մասնակից կանանց, ոչ թե հարձակվողներին: Կազմակերպիչները միջադեպը ոստիկանության կողմից դիտավորյալ սադրանք են համարում: Ոստիկաններն ասում են, որ հավաքը արտոնված չէր, և կանայք բերման են ենթարկվել «իրենց իսկ անվտանգության համար»: Ղրղըզստանում ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը բարվոք չէ։ Երկրում այս տարվա առաջին շաբաթում ամուսինների ծեծից երկու կին է մահացել: Բաքվում ոստիկանությունը փորձել է արգելել ֆեմինիստների երթը և ձերբակալել է բողոքող կանանց աջակցող մի քանի երիտասարդի:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ