Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի համաճարակի անկում է դիտվում

Կորոնավիրուսի համաճարակի անկում է դիտվում
09.03.2020 | 12:49

Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը մարտի 9-ի դրությամբ սկսել է դանդաղել, անցած մեկ օրում նոր վարակ է հայտնաբերվել միայն Ալբանիայում և Բանգլադեշում: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ մինչև մարտի 9-ն աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 106 893 դեպք: Մահացածների թիվը հասել է 3639-ի՝ 516-ը՝ ՉԺՀ-ի սահմաններից դուրս: Թեև Չինաստանից դուրս իրադրությունը մնում է բարդ. վիրուսի աշխարհագրությունն ընդլայնվում է նաև այն երկրների ներսում, որտեղ վարակն արդեն հայտնաբերվել է.: Չինաստանում համաճարակը սկսում է նվազել. մեկ օրում իշխանությունները հայտնաբերել են 40 վարակվածների, 1535 մարդ ապաքինվել է, 22-ը՝ մահացել: Չինաստանի վիճակագրության համաձայն՝ վարակման դեպքերի թիվը մնում է 80,7 հազարի մակարդակում՝3119 մահացածներով և 58,6 հազար ապաքինվածներով հանդերձ: Աշխարհում կորոնավիրուսի առավել սաստիկ տարածաշրջանային բռնկումները, եթե չհաշվենք Չինաստանը, առաջվա պես դիտվում են Իտալիայում, Հարավային Կորեայում և Իրանում, որտեղ վարակվածների թիվը կազմում Է 6 – 7 000: Սրընթաց նրանց են մոտենում Ֆրանսիան 1126 և Գերմանիան՝ 902 վարակվածներով: Իտալիան Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում մահացածների քանակով՝ կորնավիրուսի հարուցած հիվանդությունը կամ դրա հետևանքները խլել են 366 մարդու կյանք:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ