Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանսիայի խորհրդարանի 4 պատգամավոր հիվանդացել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի խորհրդարանի 4 պատգամավոր հիվանդացել է կորոնավիրուսով
09.03.2020 | 12:53

Ֆրանսիայի Ազգային ժողովի 4 պատգամավոր եւ 2 աշխատող են վարակվել նոր կորոնավիրուսով՝ հայտնել է Իլ դե Ֆրանսի առողջապահության գործակալությունը:
BFMTV հեռուստաալիքը հայտնել էր Աժ 2ւ պատգամավորների վարակման մասին: Բժիշկները հաստատել են Հանրապետականներ կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի վարակումը կորոնավիրուսով: Նաեւ վարակվել է «Հառաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Տուտյու-Պիկարը:


Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 1126-ի, մահացել է 19 մարդ: Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է հազարը:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ