Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել

Նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել
09.03.2020 | 12:53

Նավթի համաշխարհային գներն արագացրել են անկումը: Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում ընկել Է 42,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,74 դոլար: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները Երեւանի ժամանակով 08:31-ի դրությամբ: WtI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկել Է 48,9 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,72 դոլար՝ թարմացնելով 2016-ի փետրվարի նվազագույն ցուցանիշը: Bloomberg վկայում է, որ նավթային ֆյուչերսների անկումն ամենազգալին է 1991-ից, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գնանշումները փլուզվել են այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ+-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը: Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: Ապրիլի 1-ից արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն չի ունենա ոչ մի երկիր: Goldman Sachs բանկի գնահատմամբ՝ նավթաշուկայում տիրող խուճապի պայմաններում վառելիքի արժեքն այժմ կարող է ընկնել բարելի դիմաց մինչեւ 20 դոլար:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ