«ՈՒխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ֆին դաշնակահար Օլլի Մուստոնենը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի):
Ծրագրում՝ Բեթհովենի թիվ 4 դաշնամուրի կոնցերտ և թիվ 4 սիմֆոնիա:
«ՈՒխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնն անցկացվում է Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակի առիթով: Փառատոնը կշարունկավի մինչև դեկտեմբերի 16-ը:
Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը: