Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր նախագահի երդմնակալության երկու արարողություն է եղել: Նախագահական պալատում կայացած արարողության ժամանակ իրեն նախագահ է հռչակել գործող նախագահ Աշրաֆ Գանին: Հարևան պալատում կայացել է Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլայի երդման արարողությունը: Նախագահական ընտրությունները Աֆղանստանում կայացել էին 2019-ի սեպտեմբերի 28-ին: Հինգ ամիս շարունակված քվեների հաշվարկից հետո Աֆղանստանի ԿԸՀ-ն հաղթող ճանաչեց գործող նախագահին: Գանիի հիմնական մրցակիցը` վարչապետ Աբդուլա Աբդուլան հրաժարվեց ճանաչել քվեարկության արդյունքները: