Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մանե Թանդիլյան. Վարչապետի հայտարարություններին փաստարկներ չեն հաջորդում

Մանե Թանդիլյան. Վարչապետի հայտարարություններին փաստարկներ չեն հաջորդում
09.03.2020 | 22:56

Ես շարունակում եմ խորապես համոզված մնալ, որ պետական կառույցներում դավաճանների մասին վարչապետի հայտարարությունը չի կարող ուղղակի հայտարարություն լինել՝ ԱԺ ճեպազրույցներում ասաց ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Նմանատիպ հայտարարությունները պետք է լուրջ քննության առարկա դառնան՝ պաշտոնապես հերքվելով կամ հաստատվելով։ Այո, անհրաժեշտ է այս հայտարարությունների հետքերով գնալ։ «Դավաճան» եզրույթը պետական անվտանգության հարց է, հետևաբար այս հարցն ինձ համար շարունակում է մտահոգություն մնալ։ Հայտարարություններին չեն հաջորդում փաստարկներ։ Ի վերջո՝ ովքե՞ր են դավաճանները», - հարցրեց նա՝ խոստանալով պաշտոնական հարցում ուղղել՝ պարզելու, թե հայտնաբերվել են ծրարներով գումարներ ստացող նախարարներ։

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ