Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նավթի համաշխարհային գները նվազման ռեկորդ են գրանցել

Նավթի համաշխարհային գները նվազման ռեկորդ են գրանցել
09.03.2020 | 22:57

Նավթի համաշխարհային գները սակարկությունների ընթացքում նվազում են։ WTI տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսները նվազել են 20,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 32,81 դոլար։ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն մայիսի մատակարարումներով նվազել են 19,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 36,53 դոլարի:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ