ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վարչապետը և ԵԽ նախագահը պատրաստակամություն են հայտնել զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը

Վարչապետը և ԵԽ նախագահը պատրաստակամություն են հայտնել զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը
09.03.2020 | 23:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Նա հանդիպում է ունեցել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը:
Շառլ Միշելը ողջունել է վարչապետի այցը և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ:


Վարչապետը կարևորել է Հայաստանի բարեփոխումներին աջակցությունը և վստահություն հայտնել, որ պարոն Միշելի` Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ևս ՀՀ-ԵՄ գործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետ: «ԵՄ-ն մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ-ի օգտակար աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունն, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:
ԵԽ նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը և հավելել, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն համագործակցել և աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար:


Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիսին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովից իրենց սպասելիքների շուրջ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ