ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մարալիկի ծննդատունը փակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները հայտարարել են՝ կփակեն ճանապարհները

Մարալիկի ծննդատունը փակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները հայտարարել են՝ կփակեն ճանապարհները
09.03.2020 | 23:10

Մարտի 9-ին կրկին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Մարալիկի ծննդատանն էին հավաքվել մարզի Սառնաղբյուր, Ձիթհան, Քարաբերդ, Անիպեմզա և այլ գյուղերի բնակիչները, մասնավորապես, հղի կանայք, նրանց ամուսիններն ու հարազատները պահանջում էին, որ առողջապահության նախարարությունը թույլատրի Մարալիկի ծննդատանը ծննդօգնություն ցուցաբերել։ Հղի կանայք ասում էին. «Այս վիճակում ինչպե՞ս կարող ենք հասնել Գյումրի կամ Արթիկ, որպեսզի մեր երեխաները Գյումրիի ծննդատանը ծնվեն։ Ո՞րն է նպատակը, որ ուզում են մեզ ուղարկել Գյումրու ծննդատուն, երբ Մարալիկի ծննդատունը շատ լավ բուժսպասարկում է իրականացնում»։ Ծննդատան աշխատակիցներն էլ նշեցին, որ ծննդատանը մինչ օրս ոչ մի ծննդաբերութուն վատ ավարտ չի ունեցել, բոլոր աշխատակիցները կատարում են իրենց պարտականությունները պատշաճ ձևով։
Մարալիկի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանն ընդգծեց, որ այլևս սարքավորումների խնդիր չունի ծննդատունը։


«Այս պահին կոնսուլտացիայի հերթագրված է 75 հղի կին, ինչպե՞ս եք պատկերացնում, որ բոլորը, ովքեր մարզի տարբեր բնակավայրերում են բնակվում, երկար ճանապարհ անցնեն՝ հասնելու համար Գյումրի, երբ որ նույն պատշաճ ծննդօգնությունը մենք երկար տարիներ ցուցաբերում ենք մեզ մոտ»,-ասել են բուժաշխատողները։

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ