ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են նավթի շուկայում «սկսված պատերազմին»

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են նավթի շուկայում «սկսված պատերազմին»
09.03.2020 | 23:11

Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են նավթի շուկայում գների կտրուկ անկմանն ու մտահոգություն հայտնել հավանական տնտեսական հետևանքների առնչությամբ: Երկուշաբթի ՕՊԵԿ+-ի գործարքի չեղարկման ֆոնին Brent նավթի գինն ընկել է 1/3-րդով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,43 դոլար ցուցանիշի, միջազգային արժութային շուկայում դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. համաշխարհային բորսաները բացվել են մեծ անկումով: Բրիտանական Times-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում «պատերազմ է սկսել ընդդեմ Ռուսաստանի»: Վերլուծականներից մեկը ստեղծված իրավիճակը «նավթային շուկայում պատերազմ հայտարարելու համարժեքն» է անվանել: Financial Times-ը նախազգուշացնում է, որ նավթային պատերազմը վտանգ է նաև ԱՄՆ-ում «աղբային պարտատոմսերի» շուկայի համար: Խոսելով նավթի գների կտրուկ նվազման հետևանքների մասին՝ փորձագետներից մեկն ասել է, որ երկուշաբթի շուկայում արյուն կթափվի: Rapidan Energy Group-ի աշխատակիցներից մեկը նախազգուշացրել է, որ սա ընդամենը նավթի գների կտրուկ անկման սկիզբն է միայն: Wall Street Journal-ը նկատում է, որ վերջին անգամ նավթի գներն այսպես կտրուկ նվազել էին 2016-ին: Այս իրավիճակը ստեղծվել է Saudi Aramco ընկերության՝ նավթի գները նվազեցնելու հայտարարությունից հետո: Սա ոչ միայն կվատացնի Սաուդյան Արաբիայի և Մոսկվայի հարաբերությունները: Wall Street Journal-ը, վկայակոչելով ՕՊԵԿ-ում և Սաուդյան Արաբիայում իր աղբյուրներին, գրում է, որ իրականացվում է ագրեսիվ արշավ, որի նպատակն է նավթի շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի զավթումը: Սաուդյան Արաբիան ապրիլին պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական մինչև տասը միլիոն բարել, անհրաժեշտության դեպքում նաև՝ 12 մլն բարել:
New York Times-ը նշում է, որ նավթի գինը նվազել է ավելի քան 20%-ով և չի բացառում, որ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը կարող են փոխզիջման գալ. բայց եթե գնանկումը նոր տեմպերով շարունակվի, ոչինչ չի կարող կանխել նավթի գների՝ ցածրագույն ցուցանիշներին հասնելուն: Նավթի գնանկումը համաշխարհային մասշտաբի վնաս կհասցնի, սակայն առավելապես կտուժեն Վենեսուելան և Իրանը, որոնց նավթային տնտեսությունները գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ: Washington Post-ն էլ գրում է, որ նավթային նոր պատերազմը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով: Նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ գործարքը դեռևս կարող է կնքվել. ՕՊԵԿ-ը մարտի վերջին խորհրդատվական մակարդակով ժողով է ծրագրել:


Exxon ընկերության նախկին փորձագետ Ալի Հեդերը գտնում է, որ 20 դոլար արժեքով նավթը միանգամայն իրատեսական է 2020-ի համար: Նա ընդգծել է, որ նավթային շուկայի գնանկումն ահռելի աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ