ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային բորսաներն անկմամբ են փակվել նավթի գների փլուզումից հետո

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային բորսաներն անկմամբ են փակվել նավթի գների փլուզումից հետո
09.03.2020 | 23:14

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) հիմնական ֆոնդային սակարանները մարտի 9-ին 3-7 տոկոս անկմամբ են փակվել նավթի գների 30 տոկոսով նվազումից հետո, երբ դեռեւս չեն վերացել կորոնավիրուսի տարածման հետ կապված անհանգստությունները:

Շանհայի Shanghai Composite ֆոնդային սակարանի ինդեքսն իջել է 3,01 տոկոսով՝ մինչեւ 2943,29 կետ, Շենչժենի Shenzhen Composite սակարանի ինդեքսը՝ 3,79 տոկոսով՝ մինչեւ 1842,66 կետ, Հոնկոնգի Hang Seng Index-ինը՝ 4,23 տոկոսով՝ մինչեւ 25040,46 կետ: Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսը գահավիժել է 5,07 տոկոսով՝ մինչեւ 19698,76 կետ, Հարավային Կորեայի KOSPI-ինը՝ 4,19 տոկոսով՝ մինչեւ 1954,77 կետ, Ավստրալիայի S&P/ASX 200-ինը՝ 7,33 տոկոսով՝ մինչեւ 5760,6 կետ:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ