Նավթի գների 25 տոկոսանոց անկումը հանգեցրել է համաշխարհային ֆոնդային շուկայի ապակայունացման: Նյու Յորքի ֆոնդային բորսան ստիպված է եղել 15 րոպեով դադարեցնել սակարկությունները` Dow Jones-ի ինդեքսի 7 տոկոս միաժամանակյա անկումից հետո: Բորսայում սկիզբ առած խուճապի հետևանքով ամենաշատ տուժել են նավթային ընկերությունները՝ բաժնետոմսերի գինը հաշված րոպեների ընթացքում նվազել է 20 տոկոսով: Գրեթե նույն իրավիճակն է աշխարհի մյուս առաջատար բորսաներում: Տոկիոյի բորսայում բաժնետոմսերի գինը նվազել է 5, Սիդնեյում` 7, Ֆրանկֆուրտում և Լոնդոնում` 8 տոկոսով: