Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան

ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան
10.03.2020 | 12:10

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների միջոցառումները՝ ՀՀ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն հորդորում է մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ