Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

5 թեկնածու ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթում

5 թեկնածու ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթում
10.03.2020 | 12:11

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020-ի հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ, տեղեկացնում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:


Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի (տես doc.ysu.am):
Հայտ է ներկայացրել 5 թեկնածու.
• Վահրամ Ժորայի Դումանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
• Վահե Վաղինակի Հովհաննիսյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
• Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
• Պավել Սամվելի Գևորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
• Աշոտ Սերոբի Սաղյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ