«Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։ Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։
ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։
ՀՀԳ. Հարգելի իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում ՈՉ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։