ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ին հարցազրույցում խոսել է Հայրենական մեծ պատերազմի մասին՝ մահով սպառնալով բոլոր նրանց, ովքեր կփորձեն կրկնել հարձակումը: «Եվ եթե ինչ-որ մեկը կհամարձակվի նման ինչ-որ բան անել, մենք կկրկնենք: Ով մեզ վրա սրով գա, սրից էլ կմեռնի»,-հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանից ցանկանում են խլել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը և շեշտել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու անթույլատրելիությունը: