ԱՄՆ 5 խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներ 321,6 միլիարդ դոլար են կորցրել մարտի 9-ին Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ արժեթղթերի գնանշումների նվազման հետևանքով, հայտնել է CNBC հեռուստաալիքը: Apple ընկերության բաժնետոմսերի գնանշումները նվազել են 22,86 դոլարով (7,91 տոկոս)՝ կանգ առնելով 266,17 դոլարի նշագծի վրա: Microsoft-ի, Facebook-ի և Alphabet-ի, որին պատկանում է Google-ը, արժեթղթերն էժանացել են 6 տոկոսով: Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները կրճատվել են 5,3 տոկոս: Հեռուստաալիքի հաշվարկների համաձայն՝ 5 տեխնոլոգիական հսկաների կորուստները միագումար գերազանցել են 321 միլիարդ դոլարը: