Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021-ի նոյեմբերի 30-ը: Խոակին Կապարոսը հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և «Սևիլյա»-ում մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ 2019-ին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։ Խոակին Կապարոսը տարբեր տարիների գլխավորել է նաև «Վիլյառեալ», «Մալյորկա», «Լևանտե», «Գրանադա», «Օսասունա» և իսպանական այլ թիմեր, Շվեյցարիայի «Նյուշատել Քսամաքս» և Կատարի «Ալ Ահլի» թիմերը: