Թուրքիայի ԱԳ նախարարը քննադատել է ռուսական պետական հեռուստատեսությանը՝ նախագահ Էրդողանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Ռուսական լրատվամիջոցները բուլվարային թերթերի պես պահեցին իրենց, ասել է Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով «Ռոսիա 1»-ի ռեպորտաժը, որտեղ լրագրողը պատմել էր, թե ինչպես է Ռեջեփ Էրդողանը Կրեմլի ընդունարանում մոտ երկու րոպե սպասել, մինչև Վլադիմիր Պուտինի օգնականը նրան ներս կհրավիրի:
«Անկարայի և Մոսկվայի միջև նվազագույն տարաձայնությունների դեպքում անգամ ռուսական լրատվամիջոցները անցնում են սև քարոզչության, սա անընդունելի է»,- «Անադոլու» գործակալությանն ասել է Չավուշօղլուն, հավելելով՝ հենց որ այդ խնդիրները հարթվում են, Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը միանգամից մոռանում են: