ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թրամփը հրաժարվել է մայիսի 9-ին մեկնել Մոսկվա

Թրամփը հրաժարվել է մայիսի 9-ին մեկնել Մոսկվա
10.03.2020 | 21:58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցել Հաղթանակի օրվա տոնական միջոցառումներին՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք դիվանագիտական խողովակներով ստացանք տեղեկություն, որ նախագահը չի ժամանի Մոսկվա», - ասել է Պեսկովը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ մակարդակով ԱՄՆ-ը ներկայացված կլինի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսություններին:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ