ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է փոփոխություններ մտցնել մայր օրենքում, որոնք թույլ կտան երկարաձգել պաշտոնավարումը նաև 2024-ից հետո:
«Եդինայա Ռոսիայի» պատգամավորներից մեկը՝ Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր կամ Սահմանադրությունից հանել նախագահության ժամկետի սահմանափակումները, կամ զրոյացնել նախորդ նախագահական ժամկետները:
Առաջարկը քննարկելու համար Վլադիմիր Պուտինը կեսօրն անց ժամանել է Պետդումա, և պնդել՝ նախագահության ժամկետների հաշվարկը զրոյից սկսելու տարբերակը հնարավոր է, եթե հավանություն տա նաև Սահմանադրական դատարանը: Պուտինը անընդունելի է համարել սահմանադրական հանրաքվեից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ պատգամավորների առաջարկը:
Պետդուման հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որը թույլ կտա արդեն 20 տարի երկիրը ղեկավարող Վլադիմիր Պուտինին շարունակել իշխանավարումը նաև 2024-ից հետո, երբ կավարտվի նրա նախագահության չորրորդ ժամկետը: Այս դրույթը շրջանառության մեջ էր դրվել հաշված ժամերի ընթացքում: