Եվրախորհրդարանի նախագահ Դավիդե Սասոլին որոշել է մեկուսանալ Բրյուսելում՝ Իտալիա այցից հետո, գրում է «EUobserver»-ը:
«Անցյալ հանգստյան օրերին Իտալիայում գտնվելուց հետո ես որոշեցի հավատարիմ մնալ առաջարկվող գործողություններին և 14 օր պարտականություններս կատարել Բրյուսելում գտնվող իմ տնից», - ասել է նա: Կորոնավիրուսով վարակի պատճառով Եվրախորհրդարանն ընդհատել է լիագումար նիստը Բրյուսելում: