Հնդկաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56-ի։ 6 նոր դեպք է գրանցվել Քերալայում, հայտնում է NDTV- ն: Նահանգի գլխավոր նախարար Պինարայ Վիժայանայի խոսքով՝ հիվանդների թվում են Իտալիայից ժամանած երեք հնդիկ, և նրանց հետ կապի մեջ մտնող մարդիկ: Բոլոր վարակվածների վիճակը կայուն է, նշել է նախարարը: