Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողան. Ստամբուլում փախստականների հարցով Մակրոնի և Մերկելի մասնակցությամբ գագաթաժողով տեղի կունենա

Էրդողան. Ստամբուլում փախստականների հարցով Մակրոնի և Մերկելի մասնակցությամբ գագաթաժողով տեղի կունենա
10.03.2020 | 22:08

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մարտի 17-ին Ստամբուլում փախստականների հարցով կայանալիք գագաթաժողովի մասին՝ հայտնում է Sabah-ը:

«Մերկելն ու Մակրոնը Ջոնսոնի հետ ավելի վաղ պետք է գային Ստամբուլ, սակայն չստացվեց: Մենք այդպիսի հանդիպում կանցկացնենք հաջորդ երեքշաբթի: Եթե Ջոնսոնը կարողանա գալ, քառակողմ հանդիպում կլինի, եթե ոչ, եռակողմ: Մենք այս թեման կքննարկենք համակողմանիորեն»,-լրագրողներին ասել է Էրդողանն ինքնաթիռով Բրյուսելից վերադառնալիս:

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ