Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սինգապուրցի բժիշկները տեղեկացրել են կորոնավիրուսի նոր ախտանշանների մասին

Սինգապուրցի բժիշկները տեղեկացրել են կորոնավիրուսի նոր ախտանշանների մասին
10.03.2020 | 22:09

Մի խումբ սինգապուրցի բժիշկներ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ՝ տեղեկացնում է The Lancet պարբերականը: Բժիշկների տվյալներով՝ որոշ հիվանդների մոտ ախտորոշվել է դենգե կոչվող տենդը: Նրանք բողոքել են բարձր ջերմությունից ու քորից: Միևնույն ժամանակ չեն նկատվել կորոնավիրուսին հատուկ ախտանշաններ: Տենդից բուժումը չի օգնել, նրանք սկսել են բողոքել դժվար շնչառությունից: Երբ նրանց ստուգել են կորոնավիրուսի համար, անալիզները դրական պատասխան են տվել:


Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում:

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ