Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շվեյցարիայում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը մոտեցել է 500-ին

Շվեյցարիայում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը մոտեցել է 500-ին
10.03.2020 | 22:10

Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 500-ին՝ մարտի 10-ին հայտնել է Հանրային առողջապահության դաշնային գրասենյակը: Շվեյցարիայում արձանագրված է COVID-19-ի 491 դեպք: 476 մարդու մոտ վիրուսը հաստատված է լաբորատոր եղանակով՝ ևս 15-ը սպասում է կրկնակի ստուգման: Հիվանդացածների թվով առաջին տեղում է Տիչինոյի կանտոնը (91 մարդ), հետևում են Վոյի կանտոնը (76 մարդ), Ժնևը (53 մարդ) և Ցյուրիխի կանտոնը (44 մարդ): Հաստատված է նոր կորոնավիրուսից երրորդ մահը: Զոհ է դարձել 80-ից բարձր տարիքի մի կին, որը բնակվում էր Տիչինոյի կանտոնում:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ