Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը գործունեությունն առնվազն մեկ շաբաթով դադարեցնում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ մարտի 10-ին հայտնել է El Pais-ը:
«Վոկս» ծայրահեղ աջ կուսակցությունը հաստատել է, որ քաղաքական ուժի գլխավոր քարտուղար, ստորին պալատի պատգամավոր Խավիեր Օրտեգա Սմիթը վարակվել է կորոնավիրուսով: Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1,5 հազար դեպք, 35 մարդ մահացել է: Ամենից շատ դեպքեր գրանցվել են Մադրիդում՝ 800: