Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզը

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզը
10.03.2020 | 22:11

Ադրբեջանի կառավարությունը չեղարկել է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում և մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները՝ հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Շտաբը որոշել է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:


Նովրուզն Ադրբեջանում նշվում է մարտի 20-ին: Մարտի 20-27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 11-ի:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ