Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողանն առաջարկել է Պուտինին Սիրիայի նավթային հանքավայրերը

Էրդողանն առաջարկել է Պուտինին Սիրիայի նավթային հանքավայրերը
10.03.2020 | 22:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին համատեղ գործարկել նավթային հանքավայրերը Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգում՝ հայտնում է Reuters-ը:


Առաջարկվում է գործարկել նավթահորերը նրանց փոխարեն, ովքեր այժմ վերահսկում են այդ տարածքները․ Էրդողանը նրանց անվանել է «ահաբեկիչներ»: Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ քննարկում է այդ առաջարկը: Նույն առաջարկը կարող էր արվել նաև ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին: Անցյալ տարվա նոյեմբերի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կպահպանի Սիրիայում նավթի վերահսկողությունը: Ինչպես պարզաբանել է ամերիկացի գեներալ Մարկ Միլլին, զինված ուժերը պարեկություն կկատարեն Դեյր էզ-Զորի Conoco նավթային հանքավայրերում:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ