Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, բազիլիկայի առջեւի հրապարակը մարտի 10-ից զբոսաշրջիկների համար փակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների ուժեղացման շրջանակում՝ հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Իտալիայի իշխանությունների կողմից տրված ցուցումների հետ համաձայնեցմամբ, այսօրվանից ընդունվել են մի շարք լրացուցիչ միջոցներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Այսօրվանից Սուրբ Պետրոսի հրապարակն ու բազիլիկան փակ կլինեն էքսկուրսիաների ու զբոսաշրջիկների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: