Երեկ Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 8-ով՝ հասնելով 23-ի, վկայում է երկրի կառավարության stopcov.ge կայքը։ Վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ստեղծված կայքում հրապարակված տվյալների համաձայն, միաժամանակ, կարանտինում գտնվողների թիվը 15-ով նվազել է և այժմ 126 է, 5-ով նվազել է ստացիոնար վերահսկողության տակ գտնվողների թիվը՝ հասնելով 46-ի: