Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Ոչ» գրությամբ պաստառներով պիկետներ՝ Կրեմլի մերձակայքում

«Ոչ» գրությամբ պաստառներով պիկետներ՝ Կրեմլի մերձակայքում
11.03.2020 | 15:28

Երեկ երեկոյան Մոսկվայում՝ Կրեմլի մերձակայքում «Ո՛չ» գրությամբ պաստառներով պիկետներ են անցկացվել: Մի քանի դիմում է ներկայացվել նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ժամկետները զրոյացնելու դեմ բողոքի ցույցեր անցկացնելու համար, քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով մինչև ապրիլի 10-ը Մոսկվայում արգելվել են 5 հազարից ավելի մարդկանց մասնակցությամբ զանգվածային միջոցառումները՝ կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված։ Ռուսաստանում կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ