Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Լիդիան»-ի աշխատակիցները դատարան հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության

«Լիդիան»-ի աշխատակիցները դատարան հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության
11.03.2020 | 15:31

Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության մոտ 30 աշխատակիցներ դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի կառավարության։ Պահանջում են չաշխատած երկու տարիների, ինչպես նաև առաջիկա 15 տարիների աշխատավարձի փոխհատուցումը։


Ընկերության գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանի խոսքով, նման ծայրահեղ քայլի են դիմում, քանի որ տեսնում են, որ կառավարությունը գործուն քայլերի չի դիմում. «Մեր պահանջը օրինականության սահմաններում է։ Հիմքեր չկան, որ չաշխատի, սակայն ոչինչ չեն անում, որ աշխատի հանքը։ Մենք այլևս չենք վստահում և չենք էլ սպասելու այլևս, թե երբ կբացվի... Փաստացի մենք աշխատանք չունենք, երկու տարի է չունենք, հետագայում էլ չենք ունենալու։ Ու մենք վնասներ ենք կրում»։
«Լիդիան»-ի նախկին և ներկա աշխատակիցներ շրջակա համայքների մի քանի բնակիչների հետ ասուլիս էին հրավիրել և բողոքում էին՝ ոտնահարվում է իրենց ապրելու իրավունքը։ Պատմում էին, թե շրջափակման հետևանքով մնացել են առանց օրվա ապրուստի, մարդիկ արտագաղթում են. «Կան ընտանիքներ, որոնք վերցրել են հիպոթեկայի վարկ, կան ընտանիքներ, որոնք այլ խնդիրների համար գումարներ են վերցրել։ Եվ իրենք հիմա կանգնել են խնդիրների առջև»։


Ասում էին, թե զրկվել են ընդհանուր առմամբ ավելի քան 6 մլն դոլար աշխատավարձից։ Միջազգային ընկերության գնահատմամբ, միայն շրջափակման հետևանքով 2019-ի դեկտեմբերրի 31-ի դրությամբ 120 միլիոն դոլարի վնաս են կրել։
«Լիդիան»-ի աշխատակիցները հիշում էին վարչապետի խոսքերը, թե չկան իրավական հիմքեր Ամուլսարի ծրագրի կասեցման համար։ Նիկոլ Փաշինյանն անգամ հորդորոց համայքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը։ Սակայն սայլը տեղից չի շարժվում։ «Լիդիան»-ի աշխատակիցներից Արթուր Հովսեփյանը կառավարությունից հիմա հստակություն է պահանջում. «Եվ անընդհատ լսում ենք նույն խոսքերը, որ ես և դեմ եմ, և կողմ եմ, կաշխատի՝ եթե լինի էս, էս, չի աշխատի՝ եթե բնապահպանական... Իսկ ե՞րբ է լինելու, ե՞րբ է այս հարցի լուծումը տրվելու։ Շուրջ երկու տարի է մենք ունենք լեգիտիմ կառավարություն և սպասում ենք կառավարությունից կոնկրետ լուծումներ։ Նույնիսկ եթե չի աշխատելու ծրագիրը, կառավարությունը պարտավոր է մարդկանց, հանրության, հասարակությանը այս թեմայով իրազեկում տալ՝ ինչի համար և ոնց»։


Օրեր առաջ խորհրդրանում վարչապետ Փաշինյանը պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Ամուլսարի խնդրի շուրջ հանրքավե իրականացնելու հարցին, ասաց, թե որևէ բանով կաշկանդված չեն, բայց եթե մինչև հիմա նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել, նշանակում է, որ չեն եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել. «Եթե Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով, Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ։ Եթե էդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ էդպիսի նախաձեռնություն չկա։ Եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել։ Դա զուտ իրավական հարց է, որին ես էս պահին պատրաստ չեմ պատասխանել»։ «Լիդիան»-ի աշխատակիցների համար հանրաքվե ընդունելի տարբերակ չէ, նրանք ասում են, որ հանրությունը պատշաճ տեղեկատվություն հանքի մասին չունի. «Մարդիկ չտեղեկացված լինելով՝ չեն կարող գնալ հանրաքվեի մասնակցել։ Ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը»։


Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե հարցը մտել է փակուղի, չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակ է։ Իսկ դեպի Ամուլսար հանքը տանող ճանապարհը շրջափակած տեղաբնակները՝ խնդրի լուծման համար կառավարությունը այլ ելքեր պետք է փնտրի։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ