New York Times-ը գրել է. «Երեքշաբթի գիշերվա դրությամբ՝ 37 նահանգում և Վաշինգտոնում առնվազն 1004 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, 31 հիվանդ մահացել է»: CNN հեռուստաալիքը, հղում անելով առողջապահության պետական և տարածքային կառավարման մարմինների՝ նահանգների կառավարությունների և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներին, հայտնում է 975 հիվանդի և 31 մահացածի մասին: