Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ի՞նչ է նշանակում հավերժ Պուտինի հեռանկարը Ռուսաստանի համար

Ի՞նչ է նշանակում հավերժ Պուտինի հեռանկարը Ռուսաստանի համար
11.03.2020 | 15:35

The Guardian-ը անդրադարձել է երեկ ՌԴ Պետդումայում հնչած այն առաջարկին, որ Սահմանադրությունում ուղղում անելու միջոցով կարելի է նախագահ Վլադիմիր Պուտինին վերընտրվելու հնարավորություն տալ:

«Այն գաղափարը, որ Վլադիմիր Պուտինը խաղաղ թոշակի կգնա, միշտ էլ հրաշք էր թվում՝ հաշվի առնելով ծերացող ավտոկրատների, նախկին բռնապետերի կամ իբր ընտրված նախագահների հետագա ծանր ճակատագրերը»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ հունվարին Ռուսաստանի «անժամկետ» նախագահը հայտարարեց մի շարք հնարավոր բարեփոխումների մասին, որոնք նրան կօգնեն ինքնուրույն որոշել՝ ինչ տեղի կունենա 2024-ին, երբ ավարտվեն նրա լիազորությունները: Իր լավագույն կադրերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ աշխատանքից ազատելու որոշումը առիթ դարձավ «պուտինիզմի» ապագայի և «ուղղահայաց իշխանության» մասին խոսակցությունների շրջանառման համար: Մի պահ սկսեցին խոսել անգամ, որ Ռուսաստանում գուցե ժողովրդավարությունը մինչև վերջ չի մահացել: Սակայն դա մեծ մոլորություն է: Պուտինը հավանություն է տալիս այն առաջարկին, որն իրեն թույլ է տալիս իշխանության մնալ 2024-ից հետո: Չնայած Պուտինի վարկանիշն այժմ ցածր է, տնտեսությունը ճգնաժամի մեջ է, նավթի գները խորացնում են այդ ճգնաժամը, կոռուպցիան դուրս է եկել վերահսկողությունից,
բայց միևնույն է՝ Պուտինը հաղթելու միջոցներ ունի նույնիսկ այն դեպքերում, երբ պարտվում է: Առաջիկա հանրաքվեն նրա օգտին կլինի: Ի՞նչ է նշանակում հավերժ Պուտինի հեռանկարը Ռուսաստանի համար. ավելի մեծ բռնաճնշումներ, ազգային հետամնացություն, ավելի շատ շորթումներ և յուրացումներ Պուտինի շրջապատի խաբեբաների կողմից: Երկրից դուրս` միջազգային կարգուկանոնի ավելի ծավալուն խախտումներ, ավելի շատ հակաարևմտյան քարոզչություն և քմծիծաղ լիբերալիզմի ծերացման վերաբերյալ:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ