Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նավթի գներն աճում են

Նավթի գներն աճում են
11.03.2020 | 15:36

Նավթի գները մարտի 11-ին աճում են ԱՄՆ-ի տնտեսության աջակցման խթանիչ միջոցների սպասման պայմաններում, սակայն շուկայի մասնակիցների տրամադրության վրա ազդում են այդ միջոցառումների անորոշությունը՝ կապված ժամկետների ու մասշտաբների հետ:

Սպիտակ տունը և Կոնգրեսը մարտի 10-ին ակտիվորեն քննարկել են ԱՄՆ տնտեսության աջակցման և քաղաքացիների հարկային բեռի նվազեցման միջոցառումները: Սակայն հայտարարված միջոցառումների մանրամասները և ժամկետներն առայժմ հայտնի չեն, և միայն այդ քայլերը հազիվ թե կարողանան փոխել շուկաների իրադրությունը:
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 2,8 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 35,3 դոլար: Նավթի գները մոտավորապես կիսով չափ վերականգնվել են մարտի 9-ի փլուզումից, երբ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանի հետ համաձայնության չհասնելով նավթի արդյունահանման հետագա կրճատման շուրջ, որոշեց ավելացնել հանույթը և իջեցնել գները գնորդների համար:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ