Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են նախընտրական հավաքները

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են նախընտրական հավաքները
11.03.2020 | 15:38

ԱՄՆ-ում նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախընտրական հավաքները COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ Twitter-ում հաղորդել է նրա ընտրարշավի ներկայացուցիչ Քեյթ Բեժինգֆիլդը։ Նա նշել է, որ հիվանդության պատճառով չեղարկվել է Քլիվլենդում նախընտրական հավաքը։ «Պաշտոնատար անձանց կարգադրության համաձայն, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով, Օհայոյի նահանգում Քլիվլենդի մեր հավաքը այսօր երեկոյան չեղարկվում է»,- գրել է Բեժինգֆիլդը։


Ավելի վաղ չեղարկվել էր դեմոկրատ մեկ այլ թեկնածուի՝ Բերնի Սանդերսի նախընտրական հավաքը։

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ