Կորոնավիրուս են ախտորոշել Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենի՝ Չեխիայի վերջին թագավորի եւ Ավստրո-Հունգարիայի կայսր Կառլ Ա-ի (1916 – 1918) թոռան, Հաբսբուրգների տան (միապետների առավել հզոր գահատոհմերից մեկը, որը 1306- 1918-ը կառավարել Է Եվրոպայի շատ երկրներում) գործող ղեկավարի մոտ: 59-ամյա Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենը տնային կարանտինի մեջ Է: Ենթադրվում Է, որ նա վարակվել է իր ընկերներից: Նա կարանտինն անցկացնում Է իրեն պատկանող շքատանը Զալցբուրգի մերձակայքում և պնդել է, որ ընտանիքը գտնվի իրենից առանձին: