Ես ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստում խոսեց Արցախի մասին, Տաթևում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը դատավարության առաջին օրը նման հայտարարություն արեց: Այն, ինչ հիմա կասեմ, տարիուկես է՝ առիթ եմ ման գալիս, որ ասեմ, բայց արգելակներ կան, իսկ այդ հայտարարությունից հետո ուրախ եմ, որ այդ առիթն ընձեռվեց», - ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանը ձեռք է բերել «Оса-АК» հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք փաստում են, որ այսօր ՀՀ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում: «Որևէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել «Су-30 СМ» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Էսօր արդեն 43 զորամասում զինվորներն ուտում են արժանապատիվ սնունդ: Ինչի՞ Արցախ պահելը ձեր օլիգարխական քեֆերի վախտ ոտի վրա թանկարժեք արաղներով կենաց խմե՞լն ա», - ասաց Փաշինյանը: Նա անվանական նախկին իշխանությունների ներկայացուցիչներին դիմեց՝ հայտարարելով, որ իրենց թալանածը պիտի վերադարձնեն պետությանը: «Եվրոպացիների փեշերի տակ չեք «պախկվի», կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործում դնեք: Խորհուրդ եմ տալիս՝ կամավոր բերեք, չբերեք, բերման կենթարկենք, որ եվրոպաներում ուզում եք պախկվեք», - ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ այսօր զինվորի ինքնազգացողությունն է փոխվել, քանի որ նաև զենքերն են փոխվել ու այսօր զինվորը նոր զենք ունի: «Յուղը վրեն ավտոմատներով են կանգնում և ոչ թե 70 եսիմ որ թվի», - ընդգծեց Փաշինյանը: