Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ներողություն եմ խնդրում Առաքելյան Մեխակից

Նիկոլ Փաշինյան. Ներողություն եմ խնդրում Առաքելյան Մեխակից
11.03.2020 | 23:21

Ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները՝ արդյո՞ք ես այդ խոսակցության մեջ ինչ-որ բան մեր սիրելի քաղաքացուն՝ Մեխակ Առաքելյանին, սխալ եմ ասել: Ես ուզում եմ խոստովանել երկու սխալ, որ թույլ եմ տվել՝ Սիսիանում քարոզարշավի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակչի հետ ունեցած խոսակցությանը:

«Ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը և թերագնահատել այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: Ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել»,-ասաց նա՝ ընգծելով, թե ինքն էլ Մեխակի նման մի տղա է՝ ծնված Իջևանի մի սովորական ընտանիքում, որին անընդհատ փորձել են ասել՝ մեջք պետք է ունենաս, պետք է «վիզդ ծռես»: «Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ և անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի, մանավանդ, որ ես համոզված եմ, որ մեր խոսակցության արդյունքում նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, և ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,-նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, թե առողջ տղամարդը պետք է աշխատի, իսկ պետությունը աշխատելու հնարավորություն ստեղծի:

«Դրա համար մենք ստեղծել ենք «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագիրը, որով օգնում ենք այն մարդկանց, որոնք շուկայում մրցունակ չեն: Մենք ծրագրեր ենք իրականացնում, «խելացի անասնագոմեր»-ի ծրագիր ենք իրականացնում: Մենք հազար ընտանիքի ներգրավում ենք աղքատությունը հաղթահարելու ծրագրի մեջ: Մենք մարդուն կով ենք տալիս, որը հորթ ունենա, կերը տալիս ենք, անասնաբույժին վճարում ենք, այդ քաղաքացիներին փող ենք տալիս, որ կովին պահեն: Սա կարևոր պրոցես է, որ մարդը հաղթահարի աղքատությունը: Ենթադրենք, որ մարդը գալիս, ասում է՝ հաց չունեմ ուտելու, փող տվեք հաց առնեմ: Ասենք, հանեցինք մեկ միլիոն դրամ տվեցինք, այդ փողը սպառեց, հաց առավ, կերավ, հետո ի՞նչ է լինելու: Էլի մեկ միլիոն տվեցինք, էլի, էլի, այդպես մինչև ե՞րբ և քանի՞ հոգու: Ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի, որ մարդը զարգանա, ոչ թե ավելի խեղճանա»,-ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ