Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողանը սպառնացել է ավելի ուժեղ հարված հասցնել, եթե Իդլիբում իրավիճակը չկարգավորվի

Էրդողանը սպառնացել է ավելի ուժեղ հարված հասցնել, եթե Իդլիբում իրավիճակը չկարգավորվի
11.03.2020 | 23:21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ավելի ուժեղ հարվածներ կհասցնի, եթե Դամասկոսը չդադարեցնի հրադադարի խախտումներն Իդլիբում: «Մենք ուշադիր հետևում ենք ռեժիմին և այն ամենին, ինչ հրադադարի սահմանին անում են ռեժիմին աջակցող աշխարհազորայինները: Եթե նրանք իրենց խոսքի տերը չլինեն, մենք նախորդից ավելի ուժեղ հարված կհասցնենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Անկարան Մոսկվային արդեն տեղյակ է պահել հրադադարի ռեժիմի մի քանի խախտումների մասին և կոչ է արել քայլեր ձեռնարկել դրանք կանխելու համար:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ