Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նորվեգիան ընդհատեց ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները՝ կորոնավիրուսի պատճառով

Նորվեգիան ընդհատեց ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները՝ կորոնավիրուսի պատճառով
12.03.2020 | 14:30

Կորոնավիրուսի պատճառով Նորվեգիան չեղարկում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները: Մարտի 2-ից սկսված Cold Response վարժանքները պետք է շարունակվեին մինչև մարտի 18-ը, այսօր նախատեսված էին դաշտային զորավարժություններ 15 000 զինվորականների մասնակցությամբ՝ Նորվեգիայից և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից: «Կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել, մենք նախընտրում ենք պահպանել բանակի մարտունակությունը, որ հնարավորություն ունենանք հանրությանը աջակցելու սպասվող բուռն ժամանակահատվածում», - հայտարարել է Նորվեգիայի ՊՆ-ն:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ