ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում: Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 227 անդամ, կոնգրեսականներից 186-ը դեմ են քվեարկել: Բանաձևը արգելում է նախագահին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ առանց Կոնգրեսի հավանության: Փաստաթուղթը շրջանառության մեջ էր դրվել հունվարի 3-ին ամերիկյան օդուժի կողմից Բաղդադում Կասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Իրանը «դաժան» հակահարված էր խոստացել, Թրամփն էլ հայտարարել էր, որ Թեհրանի կողմից ամերիկացիների կամ ամերիկյան կառույցների վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների։