Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երեկվա 3 դեպքից հետո Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Երեկվա 3 դեպքից հետո Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
12.03.2020 | 14:32

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն այսօր փոխանցեց, որ երեկ արձանագրված կորոնավիրուսի 3 դեպքերից հետո, վարակվածության նոր դեպք չի արձանագրվել։ Վարակված 3 անձինք հոսպիտալացվել են և այժմ գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցի առանձին հիվանդասենյակներում։ Հստակեցվում է այդ անձանց հետ շփված քաղաքացիների շրջանակը, քաղաքացիների մի մասը մեկուսացվում են, մյուս մասի նկատմամբ սահմանվում է տնային կարանտին։ Առայժմ պարզ չէ, թե որտեղ են գտնվում մեկուսացված քաղաքացիները։

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ