Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիան Արցախյան հարցում ընդգրկվելու մեծ ցանկություն ունի

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիան Արցախյան հարցում ընդգրկվելու մեծ ցանկություն ունի
12.03.2020 | 14:36

Պուտինի և Էրդողանի մոսկովյան հանդիպումից առաջ Թուրքիան օրակարգ մտցրեց Արցախի հարցը։ Հանդիպումից երկու օր առաջ էլ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ բացահայտ մեսիջ հղելով, որ մտահոգ է Արցախյան հարցի շուրջ։ Սա ռուս-թուրքական օրակարգն արհեստականորեն հարստացնելու փորձ էր՝ «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ «Սա Թուրքիայի ձեռագիրն է։ Արտաքին քաղաքականության իմիջային երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Թուրքիան իրեն հռչակել է տարածաշրջանային գերտերություն, հետևապես կարծում է, որ իրավունք ունի մասնակցելու տարածաշրջանային տարբեր հակամարտությունների հանգուցալուծմանը։ Թուրքիան ընդգրկված է Սիրիայի, Կիպրոսի, Էգեյան ծովի, Իրաքի և մի շարք այլ խնդիրներում։ Թուրքիան այսօր ներկա է Լիբիայում, և բնական է, որ ունի մեծ ցանկություն՝ ընդգրկվելու նաև Արցախյան հարցում։ Սակայն այդ երկիրն ինքը ապակառուցողական, հակամարտություններ ծնող երկիր է, և Հայաստանի համար դա ուղղակի անվտանգային կարևոր բաղադրիչ ունի», - ասաց նա:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ