ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ է արվում երկրի պետական կառուցվածքին և վերջին խորհրդարանական ընտրություններին: Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոյի զեկույցում նշվում է, որ Հայաստանում մարդու իրավունքների գլխավոր խնդիրներն են խոշտանգումները, կամայական ձերբակալությունները, բանտերում առողջության համար վտանգավոր պայմանները, ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ ոտնձգությունները, երեխաների աշխատանքային շահագործումը:
Նշվում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել նմանատիպ հանցագործությունները չեզոքացնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է դատական իշխանության ազատությունը, զեկույցի հեղինակները նշում են, որ միշտ չէ, որ դատական համակարգը կիրառում է ազնիվ և հանրային դատավարության սահմանադրական իրավունքի իրագործումը:
Զեկույցում անդրադարձ է արվել նաև բանակին: Նշվել է, որ ՀՀ ՊՆ-ն ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել բանակում զոհված զինծառայողների մասին: Այս առնչությամբ հիշատակվել է հունվարի 1-ին Սյունիքի մարզում ենթադրաբար ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը: Փետրվարի 12-ին պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ զինծառայողի մահը կապված չի եղել նրա ծառայության հետ, այդ իսկ պատճառով դրա մասին չի տեղեկացվել: